Արա Մարգարյանը նշանակվել է Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 22-ին հրամանագիր է ստորագրել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանին, համատեղության կարգով, Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս) նշանակելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։