Խաչատուր Մկրտչյանը նշանակվել է Արմավիրի, Ջանիկ Բազեյանը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 4-ի հրամանագրով Խաչատուր Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ջանիկ Բազեյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ: