Սամվել Թադևոսյանը նշանակվել է սնանկության դատարանի դատավոր
1 րոպեի ընթերցում
![Սամվել Թադևոսյանը նշանակվել է սնանկության դատարանի դատավոր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1130926.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նագագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սամվել Թադևոսյանը նշանակվել է սնանկության դատարանի դատավոր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ նշված է, որ նշանակումը կատարվել է հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 14-ի ԲԴԽ-13-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությունը։