Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

1 րոպեի ընթերցում

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 26-ին, ժամը 12:18-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին Աղավնավանք գյուղի եկեղեցու մոտակայքում կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անտառում հայտնաբերվել է քաղաքացի Ա. Ա.-ի (ծնված 1963 թ.) դին:

Փրկարարներն անտառից պատգարակով դուրս են բերել (մոտ 1 կմ) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում