Մարզեր

Երանոսում 2023 թվականին սուբվենցիոն չորս ծրագիր է իրականացվել

4 րոպեի ընթերցում

Երանոսում 2023 թվականին սուբվենցիոն չորս ծրագիր է իրականացվել

ԳԱՎԱՌ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 2 փողոց, հիմնանորոգվել խմելու ջրատար ցանցի սնուցող գիծը, ավարտվել մանկապարտեզի հիմնանորոգման վերջին փուլը։

Սուբվենցիոն 4 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 211 միլիոն դրամ, որից 131 միլիոն 293 հազար 800 դրամը ՀՀ կառավարության, 79 միլիոն 706 հազար 200 դրամը Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։ 

Երանոսի մանկապարտեզի հիմնանորոգման ավարտական փուլի ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 91 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։  

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից և ավարտի հասցվել 2023 թվականի վերջերին։ Ծրագրի իրականացման արդյունքում կատարվել են մանկապարտեզի երրորդ մասնաշենքի հիմքերի  ամրացման, ջեռուցման համակարգի և սանհանգույցի կառուցման, ներքին հարդարման, նոր դռների և պատուհանների տեղադրման աշխատանքներ։ Երանոսի մանկապարտեզը նախատեսվում է վերաբացել 120 սանի համար, տարածքի բարեկարգումից ու գույքի ձեռքբերումից հետո։

Երանոսի 12-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 54 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում Երանոսի 12-րդ փողոցը ասֆալտապատվել է 639 գծամետր երկարությամբ և շուրջ 3000 քառակուսի մետր մակերեսով։ 12-րդ փողոցն իր պատմության մեջ ասֆալտապատվել է առաջին անգամ։ 

Երանոս գյուղի Վարդաձորի խճուղի 3-րդ նրբանցքից մինչև 23-րդ փողոցի 1-ին վերջնամաս տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 53 միլիոն 105 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում  Երանոս գյուղի Վարդաձորի խճուղի 3-րդ նրբանցքից մինչև 23-րդ փողոցի 1-ին վերջնամաս տանող ճանապարհն ասֆալտապատմամբ  հիմնանորոգվել է 690 մետր երկարությամբ և 3685 քառակուսի մետր մակերեսով։ Այս ճանապարհը ևս իր պատմության մեջ ասֆալտապատվել է առաջին անգամ։ 

Երանոսի խմելու ջրատարի ներքին ցանցի՝ «Համալիր» կոչվող տարածքի օրվա կարգավորիչ ջրամբարի մոտից դեպի «Երկար գործեր» թաղամասը սնուցող ջրագծի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 13 միլիոն 559 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի նոյեմբերին և ավարտվել նույն տարեվերջին։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 1145 մետր երկարության խմելու ջրատար, ինչ շնորհիվ «Երկար գործեր» թաղամասում էականորեն բարելավվել է ջրամատակարարումը։ 

Բաժին

Տեղադրություն

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

Հայաստան

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Սպորտ

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Շրջադարձ դեպի աշխարհ․ ԱԽ քարտուղարը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին

Հայաստան

Շրջադարձ դեպի աշխարհ․ ԱԽ քարտուղարը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին

Ամեն ինչ առջևում է, ապագայում կունենանք շատ ծրագրեր. հնդկահայ համայնքի ներկայացուցիչն անդրադարձել է մադրասահայերի խնդիրներին

Ասիա

Ամեն ինչ առջևում է, ապագայում կունենանք շատ ծրագրեր. հնդկահայ համայնքի ներկայացուցիչն անդրադարձել է մադրասահայերի խնդիրներին

Համայնքապատկան գույքն ապօրինի օտարելու գործով կալանավորվել է 2 պաշտոնյա

Իրավունք

Համայնքապատկան գույքն ապօրինի օտարելու գործով կալանավորվել է 2 պաշտոնյա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում