Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետ Ռիկարդո Գալյարդո Կարդոնայի գլխավորած պատվիրակությանը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետը հյուրերին է ներկայացրել Երևանի զարգացման հեռանկարները, քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներում կատարվող բարեփոխումներն ու կառավարման համակարգի բարելավմանը միտված քայլերը: 

Տիգրան Ավինյանը նշել է, որ բարեփոխումների հիմքում մեկ նպատակ է՝ Երևանը դարձնել «խելացի քաղաք»` թվայնացված ու արդիականացված:  

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետ Ռիկարդո Գալյարդո Կարդոնան իր հերթին նշել է, որ առկա է մեծ հնարավորություն՝ արդյունավետ գործակցություն ծավալելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար:   

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այն ոլորտներին, որոնք կարող են հիմք դառնալ գործակցություն հաստատելու համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում