Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

2 րոպեի ընթերցում

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fastex Meetup տեղեկատվական հանդիպումների շարքը շարունակվում է: Հունիսի 22-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 11-րդ Fastex Meetup-ը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Web3 հայեցակարգի զարգացման վերջին միտումները, անդրադարձ է կատարվել ոլորտը ձևավորող նորամուծություններին։

Հանդիպման խոսնակ Արմեն Բաղդասարյանը, մասնավորապես, պատմել է Web3 համայնքի մասը դառնալու առավելությունների և ընձեռած հնարավորությունների մասին։ Արմեն Բաղդասարյանի խոսքով` նման ձևաչափի հանդիպումները շատ կարևոր են, քանի որ ձևավորում են որակյալ կրիպտո համայնք, ինչն էլ իր հերթին նպաստում է ընդհանուր Web3-ի զարգացմանը։ 

Հանդիպման երկրորդ հատվածում ներկաները հնարավորություն են ունեցել ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և մասնակցել պանելային քննարկմանը։

Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է։ Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին հետևելով՝ հետաքրքրված անձինք կարող են տեղեկանալ հաջորդ այդպիսի հանդիպման մանրամասներին։ 

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում