Մարզեր

Կոտայքի մարզպետն աննախադեպ է համարում մարզում իրականացվող շինարարության ծավալները

8 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզպետն աննախադեպ է համարում մարզում իրականացվող շինարարության ծավալները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աննախադեպ է գնահատում մարզում վերջին երկու տարիներին իրականացված շինարարության ծավալները: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ահարոն Սահակյանը  մասնավորապես ուրախալի և աննախադեպ համարեց Հրազդան քաղաքում բազմաբնակարան շենքերի շինարարությունն ու Չարենցավանում  բազմաբնակարանի կառուցման համար ներկայացված հայտը, ինչն աննախադեպ է խորհրդային տարիներից հետո: 

«Եթե նախկինում միայն երևանամերձ  բնակավայրերում էր բազմաբնակարանների շինարարություն իրականացվում, ապա այսօր կառուցվում է նաև Հրազդանում: Հայտ ունենք Չարենցավանում բազմաբնակարան շենքի կառուցման համար, ինչը շատ ուրախալի է, որովհետև մեր մյուս բնակավայրերի համեմատ Չարենցավանը տնտեսապես ամենացածր ցուցանիշն ունի, բայց այսօր բազմաբնակարան շենքի կառուցման հայտ են ներկայացնում: Դա նշանակում է, որ մարզը զարգանում է նաև համաչափ»,-ասաց Սահակյանը՝ մանրամասնելով, որ Չարենցավանում, հնարավոր է, բազմաբնակարան շենքի շինարարությունը մեկնարկի այս տարի, իսկ մարզպետարանի կողմից արվում է հնարավորը, որպեսզի խոչընդոտներ չառաջանան: 

Մարզպետի համոզմամբ՝ բազմաբնակարան շենքերի շինարարության ծավալի աճին նպաստել է եկամտահարկի վերադարձի վերաբերյալ կառավարության աջակցության ծրագիրը: 

Անդրադառնալով մարզում արձանագրված տնտեսական ցուցանիշներին՝ Սահակյանը հավաստեց, որ աճ է գրանցվել գրեթե բոլոր ուղղություններով:  

Մասնավորապես՝ շինարարության ոլորտում աճն անցած տարի կազմել է գրեթե 26 տոկոս,  գյուղատնտեսությունում՝ 7 տոկոս, իսկ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում՝ 31 տոկոս: 

Խոսելով գյուղատնտեսական  ձեռքբերումներից,՝ Սահակյանն ընդգծեց, որ Կոտայքն աչքի է ընկնում հատկապես այգեգործությամբ, իսկ վերջին տարիներին՝ ինտենսիվ այգիների զարգացմամբ:  

«Մարզի տարածքում ունենք շուրջ 4535 հեկտար այգիներ, որից 875 հեկտարն ինտենսիվ: Շուրջ 500 հեկտարի վրա ակտիվ տեմպով են զարգանում նոր տեխնոլոգիաներով՝ կաթիլային ոռոգմամբ, հակակարկտային ցանցով հիմնված այգիները: Մարզում այսօր ունենք նաև  շուրջ 143 հեկտար գործող ջերմոցներ, որոնց գերակշիռ մասն արտադրում է պտուղ-բանջարեղեն,24 հեկտարը՝ ելակ, 38 հեկտարը՝ ծաղիկ»,-ներկայացրեց մարզպետը:

Նրա խոսքով՝ ջերմոցային տնտեսությունների ընդլայնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և ընթացիկ տարում դրանք կընդլայնվեն: 

Սահակյանը գյուղատնտեսության զարգացման համար կարևորեց կառավարության կողմից իրականացվող աջակցությունը, որի շրջանակներում մարզում անցած տարի շուրջ 10 ծրագիր է գործել՝ ուղղված մասնավորապես ինտենսիվ այգիներին, փոքր և միջին խելացի անասնագոմերի կառուցմանը:

Բացի այդ՝ 2023 թվականին 1100-ից ավելի շահառու օգտվել է աշնանացանի սերմացուի սուբսիդավորման  ծրագրից: 

Մարզպետի գնահատմամբ՝ լուրջ ներդրումներ են կատարվել ոռոգման ցանցի ընդլայնման համար, ինչին զուգահեռ աճել է նաև մշակովի հողատարածքների ցուցանիշը: 

Ըստ Սահակյանի՝ մարզում հողագործության պոտենցիալն ահռելի է, քանի որ առայժմ մշակվում է  գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 50 տոկոսը:

Նրա համոզմամբ՝  նման տեմպերով ենթակառուցվածքների զարգացման ներդրումները շարունակելու պարագայում տարեցտարի կընդլայնվեն նաև մշակվող հողատարածքները: 

Խոսելով բնակչության զբաղվածության ապահովման մասին՝ Սահակյանը հայտնեց, որ այգիների հիմնման, ջերմոցների կառուցման արդյունքում մարզում շարունակաբար ավելանում են նաև աշխատատեղերը: Բացի այդ՝ տուրիզմի զարգացման շնորհիվ նոր աշխատատեղեր են ստեղծվում սպասարկման ոլորտում, իսկ շինարարության ծավալների աճը նույնպես  բավականին թվով մարդկանց զբաղվածության ապահովման հնարավորություն է ընձեռել:

Մարզպետն ուրախությամբ նշեց, որ անցած տարի նաև ծնունդների աճ է արձանագրվել, ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 115-ով ավելի է:  

Կոտայքի մարզպետի աշխատակազմի կողմից զգալի աշխատանքներ են իրականացվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների խնդիրների լուծման ուղղությամբ:

Սահակյանի ներկայացմամբ՝  մարզում այս պահի դրությամբ շուրջ 22 հազար ԼՂ-ից բռնի տեղահանված է տեղավորվել:

«Սկզբնական շրջանում, բնականաբար, շատ բարդ ու դժվար էր այդքան մարդկանց տեղավորելը,  տանիքով ապահովելը, տուն տրամադրելը: Սկզբի մեկ- երկու ամսվա ընթացքում մենք կարողացանք շուրջ 4000 մեր հայրենակիցների տեղավորել հյուրանոցներում, հանգստյան տներում, այն բոլոր վայրերում, որտեղ ապրելու նվազագույն պայմաններ կային: Այդ ընթացքում բոլորին ապահովել ենք տաք սննդով: Բոլոր ծախսերը, որոնք հասնում էին մի քանի միլիարդ դրամի,  հոգում էր կառավարությունը»,-ասաց մարզպետը՝ ավելացնելով, որ այնուհետև կառավարության  40+10 հազար դրամի չափով աջակցությունը մարդկանց հնարավորություն է տվել բնակարաններ վարձակալել, որի հարցում ևս մարզպետի աշխատակազմի կողմից աջակցություն է ցուցաբերվել: 

 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հաստատումից հետո Կոտայքի մարզպետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մարզում բնակվող հայրենակիցներին ներկայացնելու և ընթացակարգային հարցերին պարզաբանումներ տալու նպատակով:

Աշխատանքային խումբը ղեկավարում է մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, ում գլխավորությամբ արդեն իսկ իրազեկման աշխատանքներ են իրականացվել Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան խոշորացված համայնքներում:

Իրազեկման աշխատանքներին ներգրավված են նաև մարզպետի խորհրդականներ Ստեփան Բաղդասարյանը, Հայկ Ալեքսանյանը և Մհեր Գևորգյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:

Սահակյանի տեղեկատվությամբ՝ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, որի շրջանակներում նաև արձանագրվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բարձրաձայնած խնդիրները՝ փորձելով լուծում տալ դրանց:

Մարզպետի տեղեկատվությամբ՝ մեծ մասի խնդիրն աշխատանքով ապահովումն է: Մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հիմնարկներում արդեն ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 200 անձ է աշխատանքի տեղավորվել, այդ թվում՝ դպրոցներում, հիվանդանոցներում: Մասնավոր հատվածի գործատուների հետ տարվող աշխատանքների շնորհիվ թափուր աշխատատեղերի առկայության դեպքում առաջնահերթությունը տրվում է ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին: 

Ընդհանրացնելով Կոտայքի մարզում իրականացվող աշխատանքներն ու ձեռքբերումները՝  մարզպետ Ահարոն Սահակյանը կարևորեց 2024 թվականին նախատեսված դպրոցաշինության ծրագրերը: Այդ շրջանակներում մարզում շուրջ 16 դպրոց կկառուցվի:

«Համարում եմ, որ ամենակարևոր ոլորտն է կրթությունը, որովհետև մեր պետության վաղվա զարգացումը, հզորացումը, ուժեղացումը կապված է կրթության որակի հետ: Վատ պայմաններում ինչքան էլ որ բովանդակային առումով  կարող ես հասցնել աշակերտին լավ բովանդակությամբ կրթություն, միևնույնն է՝ լիարժեք չի լինի:Համարում եմ, որ բարեկեցիկ ու ավելի հարմարավետ պայմաններում կրթություն ստացած աշակերտը վաղն ավելի շատ է իր երկիրը սիրելու»,-համոզմունք հայտնեց նա: 

Բաժին

Տեղադրություն

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում