Հասարակական

Ծովասար գյուղի տներից մեկին կից տեղի է ունեցել անասնագոմի փլուզում․ կա տուժած

1 րոպեի ընթերցում

Ծովասար գյուղի տներից մեկին կից տեղի է ունեցել անասնագոմի փլուզում․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն Մայիսի 31-ին, ժամը 16:21-ին ահազանգ է ստացվել, որ Ծովասար գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից տեղի է ունեցել անասնագոմի փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է անասնագոմի հողաշեն տանիքը՝ մոտ 16 քմ, ինչի հետևանքով Ա․ Թ․-ն կիսով չափ արգելափակվել է փլատակներում։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել տուժածին, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում