Հասարակական

Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ

2 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Հաղթանակ» թաղամասի 1-ին փողոցում տասնամյակներ շարունակ կոյուղատար համակարգ չի եղել: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այստեղ զրոյից նոր համակարգ է կառուցվել: Հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

«Այս տարի նախատեսում ենք շուրջ 15 կմ երկարության կոյուղատար ու հեղեղատար համակարգերի կառուցում և վերակառուցում»,-ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Կոյուղատար ու հեղեղատար համակարգերի անցկացման համար համայնքային բյուջեից 1 մլրդ 700 մլն դրամ գումար է հատկացված:

Այսօր զուգահեռ շինարարություն է Նուբարաշենում և Աջափնյակի Նազարբեկյան թաղամասում: Բոլոր տեղերում հին թուջե, քայքայված խողովակները փոխարինվում են ժամանակակից նոր խողովակաշարերով, որոնք կարող են անխափան ծառայել մինչև 70 տարի:

Կոյուղատար համակարգերի կառուցման ու վերակառուցման ընթացքում շինարարներն օգտագործում են նաև նորագույն տեխնոլոգիաները՝ քաղաքին պատճառվող վնասը նվազեցնելու համար:

Կոյուղագծերի փոխարինումն ու նորերի կառուցումը կշարունակվի նաև առաջիկա տարիներին՝ խնդիրը հիվնովին լուծելու համար:

Կոյուղագծերի խնդիրը միայն ենթակառուցվածքային չէ, այն նաև առողջապահական ու սոցիալական նշանակություն ունի: Այսօր համակարգերի վերակառուցման ավելի փոքր ծավալներով աշխատանքներ են տարվում նաև վարչական շրջանների ուժերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում