Հասարակական

Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավթովթար․ կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավթովթար․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 31-ին, ժամը 15:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանա­պարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թ․ Խ․, ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթե արգելապատնեշին և շրջվել․ վարորդին և ուղևոր Կ․ Ղ․-ին (ծնված 1976 թ․) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում