Միջազգային

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են 75 ռազմագերիներով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են 75 ռազմագերիներով

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների նոր փոխանակման մասին՝ փետրվարի սկզբից ի վեր առաջին անգամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են 75 ռազմագերիներով։

Ռուսական գերատեսչությունը հայտնել է, որ փոխանակման միջնորդ է հանդես եկել Արաբական Միացյալ Էմիրությունները։

Նույն օրը Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են նաև զոհվածների մարմինները։ Ինչպես ՌԲԿ-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը, Ուկրաինան փոխանցել է զոհված ռուս զինվորականների 45 մարմին:ծ

Ռազմագերիների հարցերով ուկրաինական համակարգող շտաբից հայտնել են, որ Ուկրաինային է վերադարձվել 212 զոհված զինծառայողի մարմին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում