Ինովացիա

ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Ներուժ 5.0» ստարտափների ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը

2 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Ներուժ 5.0» ստարտափների ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է «Ներուժ 5.0» պետական ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԲՏԱ նախարարությունը։

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություններ:

Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող այն թիմերը՝ որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են, առնվազն 5 տարի ապրում են սփյուռքում և ունեն տվյալ երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ, ՀՀ քաղաքացի չհանդիսացող սփյուռքահայեր են, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող սփյուռքահայեր, հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում, դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան, հիմնել ընկերություն և մեկ տարի զբաղվել տնտեսական գործունեությամբ: Հաղթելու դեպքում՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով, կտրամադրվեն դրամաշնորհներ հետևյալ չափերով. • Գաղափարի փուլ՝ 1-ին տեղ՝ 15 մլն ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 5 մլն ՀՀ դրամ;

Աճի փուլ՝ 1-ին տեղ՝ 30 մլն ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 20 մլն ՀՀ դրամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում