Ինովացիա

Ինժեներական քաղաքում պաշտոնապես բացվեց Ազգային գերհամակարգչային կենտրոնը

4 րոպեի ընթերցում

Ինժեներական քաղաքում պաշտոնապես բացվեց Ազգային գերհամակարգչային կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինժեներական քաղաքում մայիսի 31-ին տեղի ունեցավ Ազգային գերհամակարգչային կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային գերհամակարգչային կենտրոնն անվանակոչվել է աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը շնորհավորելով կենտրոնի բացման առթիվ, նշեց, որ պետության ու կառավարության առաջնահերթություններից է լավագույն հնարավորությունների ստեղծումն այն գիտնականների ինժեներների համար, ովքեր ցանկանում են ստեղծագործ աշխատանքով զբաղվել։

«Սա շատ կարևոր է, որովհետև գիտնականը, որը չունի աշխատասենյակ, սարքավորումներ, համապատասխան ծրագրային ապահովում, գործնականում անհնար է շատ դեպքերում ունենա ստեղծագործ աշխատանք, համաշխարհային կարգի տպագրվող հոդվածներ։ Նույնը վերաբերում է նաև ինժեներներին, ովքեր առանց սարքավորումների, համապատասխան ենթակառուցվածքների, չեն կարող ստեղծագործ աշխատանքով զբաղվել», -ասաց Արշակյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս գործոններն են պատճառ հանդիսացել, որպեսզի Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծագործ մարդիկ հեռանան Հայաստանից։

Այդ տեսանկյունից՝ ԱԺ փոխնախագահը կարևորեց գերհամակարգչային կենտրոնի բացումը։

Նա նշեց, որ վերջին տարիների բազմաթիվ ջանքեր են ներդրվել գիտության բովանդակային զարգացման, համապատասխան ենթակառուցվածքների ապահովման, ինժեներական քաղաքի կառուցման գործում, ինչը

նպաստել է նաև, որ բարձր տեխնոլոգիական նոր ընկերությունների մուտք գործեն Հայաստան։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհավորելով իրադարձության առթիվ, կարևորեց հայաստանյան գիտական, գիտատեխնոլոգիական կյանքում գերհամակարգչային կենտրոնի բացման նշանակությունը։

«Այն բարձր արտադրողականությամբ հաշվողական սարքավորումների, արհեստական բանականության, ամպային տեխնոլոգիաների զարգացման համատեքստում իրապես մեծ քայլ է լինելու ենթակառուցվածքների իմաստով։ Սրանք իրենց հետ բերում են գիտելիքներ, հմտություններ, կարողություններ։

Այս գերհամակարգչային կենտրոնը, որքանով մենք ակնկալում ու պատկերացնում ենք, հնարավորություն է տալու նաև ստանալ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք հետո գործուղվելու են գիտակրթական կենտրոններ կրթելու, կերտելու նոր մասնագետներ»,-ասաց նա։

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ նախագիծն իրականացվեց ՀՀ կառավարության, Գիտությունների ազգային ակադեմիայի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Համաշխարհային բանկի, ֆրանսիական Թուլուզի Համակարգչային գիտության ինստիտուտի և մի խումբ այլ գործընկերների համատեղ ջանքերով։

Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի առկայությունն ու երկրի գիտատեխնոլոգիական առաջընթացի, տնտեսական կյանքում դրա նշանակությունն իրենց խոսքում կարևորեցին նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանն էլ ներկայացրեց կենտրոնի ներուժն ու դրա շնորհիվ ստեղծվող նոր հնարավորությունները։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ-ում տարբեր երկրների դեսպաններ, գիտնականներ, ինժեներներ:

Գերհամակարգչային կենտրոնի ստեղծումն իրականություն է դարձել

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ucom-ի ֆիքսված և բջջային կապերը հուլիսի 11-15-ը որոշակի ընդհատումներով կաշխատեն

Ինովացիա

Ucom-ի ֆիքսված և բջջային կապերը հուլիսի 11-15-ը որոշակի ընդհատումներով կաշխատեն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում