Ինովացիա

Հայ հիմնադիրներ ունեցող Waveye ստարտափը 105 հազար դոլարի ներդրում է ներգրավել

1 րոպեի ընթերցում

Հայ հիմնադիրներ ունեցող Waveye ստարտափը 105 հազար դոլարի ներդրում է ներգրավել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Science and Technology Angels Network-ը (STAN) 105 հազար դոլարի ներդրում է կատարել Waveye նորարարական վաղ փուլի տեխնոլոգիական ստարտափում, որը զբաղվում է նոր սերնդի mmWave ռադարների մշակմամբ՝ ինքնավար մեքենավարման, ինչպես նաև արդյունաբերական և սպառողական կիրառությունների համար։ Սա STAN-ի թվով 17-րդ ներդրումն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ընկերությունից:

Մասնագիտանալով ինքնավար մեքենաների ռադարի 4D բարձր լուծաչափով պատկերման աշխատանքներում, Waveye-ի եզակի LIR տեխնոլոգիան հագեցված է խորապես ինտեգրված ռադարային AI-ով:

Ստարտափը ներդրումներ է ներգրավել նաև Formula VC և BigStory VC վենչուրային ֆոնդերից, նաև սինդիկատ ներդրում BANA Angels-ից և Granatus Ventures-ից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում