Ինովացիա

Ամպային AI, ոլորտի թրենդներ. SADA-ն և Google Cloud-ը Երևանում անցկացրին առաջին «Google Cloud AI & Innovation Forum»-ը

4 րոպեի ընթերցում

Ամպային AI, ոլորտի թրենդներ. SADA-ն և Google Cloud-ը Երևանում անցկացրին առաջին «Google Cloud AI & Innovation Forum»-ը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու տարածաշրջանի ընկերություններին ամպային նորագույն տեխնոլոգիաները, ոլորտի թրենդները, արհեստական բանականության ազդեցությունը ներկայացնելու նպատակով օրերս SADA, an Insight company-ն և Google Cloud-ը Երևանում կազմակերպեցին առաջին և նմանը չունեցող «Google Cloud AI & Innovation Forum»-ը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում SADA Armenia-ի ղեկավար Սյուզաննա Ազոյանն ընդգծեց՝ սա առաջին մեծ միջոցառումն է Հայաստանում, որ SADA-ն և Google Cloud-ը համատեղ կազմակերպում են:

2 (1).JPG (720 KB)

«Նպատակն է Հայաստանում ՏՏ ընկերություններին, և ոչ միայն, ներկայացնել Google Cloud-ի, ինչպես նաև SADA-ի ծառայությունները: Թե՛ Google Cloud-ի, թե՛ SADA-ի համար հայաստանյան և տարածաշրջանային շուկան շատ կարևոր է, ուստի ընկերություններին ավելի մոտ լինելու համար ստեղծել ենք նաև մեր կայքի հայերեն և ռուսերեն տարբերակները, որտեղ կարելի է նախընտրած լեզվով ծանոթանալ SADA-ի և Google Cloud-ի ծառայություններին ու ամպային լուծումներին»,-նշեց Սյուզաննա Ազոյանը:

Ֆորումի շրջանակում ներկայացվեցին Google Cloud-ի տեխնոլոգիական թրենդները, նորությունները, նորարարությունները, Gemini-ը և դրա հնարավորությունները՝ Google workspace հարթակում:

3 (1).JPG (1.08 MB)

«Ուզում ենք, որ Հայաստանում ընկերություններն իմանան՝ եթե որևէ խնդիր ունեն, որը կապված է Google-ի ամպային տիրույթի հետ, կարող են անմիջապես դիմել մեզ, և մենք արագ կարձագանքենք ու խնդիրներին լուծում կտանք: Եթե կան ինչ-որ ստարտափներ, որոնք չգիտեն՝ ինչպես արդյունավետ կերպով օգտվել Google-ի ամպային լուծումներից, մենք նրանց խորհրդատվություն կտրամադրենք և կաջակցենք: Այս միջոցառմամբ երկու ասելիք ունենք. որ Google Cloud-ի ամպային բոլոր ծառայություններին վերաբերող աջակցությունը հասանելի է Հայաստանում և կա պրոֆեսիոնալ թիմ, որի բարձրակարգ մասնագետները պատրաստ են աջակցել 24/7 ռեժիմով»,- ընդգծեց Սյուզաննան։

Ֆորումի մասնակիցները տարբեր ընկերությունների տեխնիկական տնօրեններ էին, ինժեներներ, ՏՏ ոլորտի այլ մասնագետներ: «Այսօր մենք խոսում ենք ապագան կերտող տվյալների և AI միտումների մասին՝ սկսած գեներատիվ AI-ի օգտագործման դեպքերից մինչև հաճախորդների հիպերանձնավորված փորձառություն՝ մեզ հետ»,- նշեց Սյուզաննան։

4 (1).JPG (1.06 MB)

Մասնակիցները լսեցին Google Cloud-ի և SADA-ի ներկայացուցիչների ելույթները, պանելային քննարկումը SADA-ի և Հայաստանում Google Cloud-ի հեղինակավոր հաճախորդների մասնակցությամբ, որոնք ներկայացրին իրենց ընկերությունների ամպային փոխակերպման փորձը և թե ինչ փոփոխությունների են ենթարկվել իրենց բիզնեսներն ու տեխնոլոգիական գործընթացները՝ AI-ի հետևանքով, քննարկեցին կանոնակարգերը, արհեսատական բանականության ապագան՝ խոսելով նաև անվտանգության և էթիկական խնդիրների վերաբերյալ:

5 (1).JPG (969 KB)

Նա հիշեցրեց՝ SADA-ն ստեղծվել է 2000 թվականին, իսկ 7 տարի անընդմեջ ճանաչվել Google Cloud-ի Տարվա գործընկեր` Google Cloud-ի 10 տարբեր մասնագիտացումներով:

OLD07406.JPG (449 KB)

«Հայաստանում Google Cloud-ի լավագույն գործընկերոջն ունենալը մեծ առավելություն է մեր երկրի ընկերությունների ու դրանց թիմերի համար: Կարևոր է նշել, որ մեր մասնագետները կօգնեն ավելի շատ տեղեկություն ստանալ ստարտափներին աջակցելու Google Cloud-ի հնարավորությունների մասին»,- ներկայացրեց Սյուզաննան:

OLD07460.JPG (633 KB)

Կարինե Տերտերյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում