Ինովացիա

Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հիսունից ավելի կիբեռանտվանգության մասնագետի մասնակցությամբ Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը։

Մրցույթի նպատակը պետական հատվածի թվային համակարգի և acbadigital-ի խոցելիությունների հայտնաբերումն ու կիբեռ և ֆինանսական հանցագործությունների կանխումն է։

«Մեր հաքերները փորձում են գտնել թերություններ մեր acbadigital հավելվածում։ Նրանք պետք է գտնեն այն խոցելիությունները, որը մենք մինչ այս պահը չենք բացահայտել. դա միայն կբարելավի մեր համակարգի անվտանգությունը»,- նշել է Ակբա բանկի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Վաղարշակ Իսկանդարյանը։

«Մինչև մրցույթը սկսելը, մենք սահմանել ենք «չի կարելիներ», որոնցով պետք է առաջնորդվեն մասնակիցները: Նպատակն այն է, որ այն խոցելիությունները, որոնք 24/7 փնտրում են թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական հաքերները, թե՛ պարզապես տարբեր վարձկաններ, գտնենք և շտկենք դրանք։ Մասնակիցների համար սա նաև գումար աշխատելու ու փորձը բարելավելու միջոց է»,- նշել է Bug Bounty մրցույթի կիբեռանվտանգության մրցավար Ռուբեն Մուրադյանը։

Մրցույթի ավարտին մասնակիցները acbadigital համակարգում չեն գտել խոցելիություններ, որոնք կարող են վտանգել հաճախորդների տվյալները։

Bug Bounty մրցույթի ընթացքում խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում