Հասարակական

Հունիսի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի տրոլեյբուսային համար 1 և 9 երթուղիների սպասարկումը

1 րոպեի ընթերցում

Հունիսի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի տրոլեյբուսային համար 1 և 9 երթուղիների սպասարկումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Կորյունի – Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոցներով անցնող հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 2-ին նախատեսված հեծանվաշքերթի և հեծանվասպորտի սիրողական մրցաշարի անցկացմամբ պայմանավորված՝ Կորյունի – Մաշտոցի պողոտա –Գր. Լուսավորչի փողոցներում երթևեկությունը սահմանափակելու պատճառով ժամը 08:30-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում ներհամայնքային տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը, իսկ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կիրականացնեն կանոնավոր ուղևորափոխադրում հարակից փողոցներով:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում