Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Ջեյք Սալիվան

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Ջեյք 
Սալիվան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգներին խորապես անհանգստացնում է Վրաստանում ժողովրդավարական հետընթացը։ Վաշինգտոնի կարծիքով՝ Թբիլիսին ընտրության հնարավորություն ունի՝ կամ «Կրեմլի ոճով» աջակցելու «օտարերկրյա գործակալների» օրինագծին, կամ՝ ժողովրդի եվրատլանտյան նկրտումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Times of India-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությունը: 

«Մենք խորապես անհանգստացած ենք Վրաստանում ժողովրդավարության հետընթացով»,-գրել է Ջեյք Սալիվանը X-ում:

«Վրացի խորհրդարանականները կանգնած են վճռորոշ ընտրության առաջ՝ աջակցել վրաց ժողովրդի եվրատլանտյան նկրտումներին, թե ընդունել Կրեմլի ոճով օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին»,-նշել է նա:

«Նահանգներն աջակցում է վրաց ժողովրդին»,-հավելել է Սալիվանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am