Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
13:39, 29 Մարտ 2024
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 1-5-ը Արարատյան դաշտում դեղձենին ամբողջությամբ կծաղկի։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից, հաշվի առնելով դիտված և կանխատեսվող ջերմաստիճանները, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների վերլուծությունը՝ դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում, որը շուտ է բազմամյա միջին ժամկետներից 20-25 օր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում