Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ

13:39, 29 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ապրիլի 1-5-ը Արարատյան դաշտում դեղձենին ամբողջությամբ կծաղկի։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից, հաշվի առնելով դիտված և կանխատեսվող ջերմաստիճանները, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների վերլուծությունը՝ դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում, որը շուտ է բազմամյա միջին ժամկետներից 20-25 օր։

 29064459_1678744988868193_4941756093909298492_o.jpg (260 KB)


© 2009 ARMENPRESS.am