Երևանում՝ 11:07,   6 Հունիս 2024

Խլղաթյան-Կարապետյան զույգն արծաթե մեդալ է նվաճել հրաձգության աշխարհի գավաթում

Խլղաթյան-Կարապետյան զույգն արծաթե մեդալ է նվաճել հրաձգության աշխարհի 
գավաթում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչսակայն դարձել են մրցաշարի արծաթե մեդալակիրներՀայ մարզիկները 17:7 հաշվով զիջել են հնդիկներին:

Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության այս փուլում ներկայացել է հետևյալ կազմով` ատրճանակ մրցաձև՝ Բենիկ Խլղաթյան, Գևորգ Մելքոնյան, Էլմիրա Կարապետյան, Նարե Գաբրիելյան: Հրացան մրցաձև՝ Հրաչ Բաբայան: Հավաքականի մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am