Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով կա առնվազն 53 զոհ

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած պայթյունների 
հետևանքով կա առնվազն 53 զոհ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով առնվազն 53 մարդ է զոհվել։ Եվս 70 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական IRIB լրատվամիջոցը։

Պայթյունները տեղի են ունեցել Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը՝ Քերման քաղաքի Սահեբ ալ Զաման մզկիթի մերձակայքում անցկացվող արարողության ժամանակ։

Քերմանի արտակարգ ծառայությունների ղեկավարը հայտարարել է, որ տեղի են ունեցել ռումբերի պայթյուններ։

Քերմանի նահանգապետի տեղակալը հարձակումը որակել է որպես «ահաբեկչական»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am