Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ադրբեջանի կողմից կամայական ձերբակալությունների հարցը պետք է լինի ՀՀ իշխանությունների օրակարգում. ՀՀ վարչապետ

Ադրբեջանի կողմից կամայական ձերբակալությունների հարցը պետք է լինի ՀՀ 
իշխանությունների օրակարգում. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական մարմինները պետք է համարժեք քայլերի դիմեն` կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու, այդ թվում` միջազգային ատյաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչև Հակարիի կամրջի անցակետը՝ Ադրբեջանի կողմից կամայական ձերբակալություններ են տեղի ունենում: Դա չափազանց անհանգստացնող փաստ է: Մեր պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն` կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու, այդ թվում` միջազգային ատյաններում»,-նշեց վաչապետը։

Փաշինյանի խոսքով` այս հարցը պետք է լինի ՀՀ իշխանությունների օրակարգում այնքան ժամանակ, մինչև հասցեագրված չլինի պատշաճ ձևով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am