Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Գանձասարում այժմ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները. Մատենադարան

Գանձասարում այժմ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները. 
Մատենադարան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մատենադարանը՝ վստահեցնելով, որ բոլոր բնօրինակները Մաշտոցյան Մատենադարանի պահոցում են։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ պատերազմից հետո կրկնօրինակների մի մասը կրկին վերադարձվել է Գանձասար։ Այժմ այնտեղ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am