Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունն այսօր՝ փետրվարի 7-ին, փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: