Քաղաքականություն

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

2 րոպեի ընթերցում

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքերը։

«Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական հարցերի լուծման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ռուսական հարթակ պատրաստելու և տրամադրելու հարցում»,- ասել է նա։  

Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի։  

«Մենք զգալի ներուժ ենք տեսնում 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակում, որը ներառում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը՝ այսինքն՝ Հարավային Կովկասի երկրները և նրանց պատմական հարևանները»,-հայտարարել է Գալուզինը։  

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը։

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում