Իրավունք

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

1 րոպեի ընթերցում

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 23-ի որոշումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ կայացված որոշմամբ՝ մեղադրյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք՝ երկու ամիս ժամկետով։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել էր իշխանությունը յուրացնելու և ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակում։

Գալստանյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա պաշտպանները հայտարարել են, որ քրեական հետապնդումը քաղաքական բնույթ ունի։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում