Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը՝ ընդհանուր 2475 տոննա դիզվառելիքով բեռնված 42 վագոն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA-ն՝ մանրամասնելով, որ խմբաքանակը հունիսի 3-ին «Գյուզդեկ» կայարանից ուղարկվել է «Բոյուկ Քեսիկ» կայարան։
Գործակալության տվյալով՝ մինչ օրս Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է արտահանվել ընդհանուր առմամբ ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին: