Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Քանի որ ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է, երկրում արտակարգ դրությունը և այդ արտակարգ դրության դեմ պայքարելու համար ընդունված լիազորությունները պետք է շարունակեն գործել 2022 թվականի սեպտեմբերի 14-ից հետո», - ասված է հաղորդագրության մեջ:

Արտակարգ դրության ռեժիմի մասին որոշումն ԱՄՆ իշխանությունների կողմից ընդունվել է 2001 թվականի սեպտեմբերի 14-ին ՝ ահաբեկչություններից երեք օր անց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am