Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ֆլայ Արնան նշում է իր առաջին օդանավի անձնակազմի ուսուցման ավարտը

Ֆլայ Արնան նշում է իր առաջին օդանավի անձնակազմի ուսուցման ավարտը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը՝ ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության հետ  համատեղ ձեռնարկությունը, ապրիլի 15-ին հայտարարել է իր առաջին օդանավի անձնակազմի ուսուցման ավարտի մասին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱՆԻՖ-ից,  Օդանավի անձնակազմի առաջին խումբը հաջողությամբ ավարտել է տեխնիկական և հաճախորդների սպասարկման ուսուցումը: Ներկայացվել է նաև անձնակազմի համազգեստը։

Այս փուլին նախորդել էր  աշխատակազմի համալրման արշավը, որը մեկնարկել էր անցյալ հունվարին՝ Հայաստանում: Առաջին խումբը բաղկացած է օդանավի անձնակազմի 20 անդամներից, որոնք ավարտել են նախապատրաստական և գործնական ընդգրկուն դասընթացն, անցել են  վերապատրաստում:

Առաջին անձնակազմն արդեն պատրաստ է աշխատանքի, անձնակազմի ևս երկու խումբ ներկայումս ուսուցման փուլում է: Ավելի վաղ Ֆլայ Արնան ներկայացրել էր նաև առաջին ինքնաթիռը, որի ներկման աշխատանքներն ավարտին են հասցվել այս շաբաթվա սկզբին:

Ֆլայ Արնան ներկայումս անցնում է օդանավի շահագործման վկայական  ստանալու գործընթացով։ Թռիչքների մեկնարկի ամսաթվի և ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասները կներկայացվեն ըստ ժամանակացույցի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am