Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Վլադիմիր Պուտինը Կիևին կոչ է արել նստել Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ

Վլադիմիր Պուտինը Կիևին կոչ է արել նստել Դոնբասի ներկայացուցիչների հետ 
բանակցությունների սեղանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով` Ուկրաինան պետք է նստի Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ , և, որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ կլինի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Պուտինն այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:

«Բելառուսի նախագահի հետ արձանագրել են, որ Ուկրաինայում քաղաքացիական խաղաղության վերականգնման և այդ երկրի շուրջ լարվածության թուլացման գրավականը ԵԱՀԿ Մինսկի խմբի պայմանավորվածությունների կատարումն է: Այն ամենը, ինչ պետք է անել Կիևին, Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելն է և քաղաքական, ռազմական, տնտեսական և հումանիտար միջոցառումները համաձայնեցնելն է ՝ այս հակամարտությունն ավարտելու համար: Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը ցավով նշում է, որ ներկայումս հակառակ գործընթացն է գնում Դոնբասում և իրավիճակը սրվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am