Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայաստան է ներկրվել Pfizer պատվաստանյութի խմբաքանակ

Հայաստան է ներկրվել Pfizer պատվաստանյութի խմբաքանակ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության և ամերիկյան «Ֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով` COVID-19-ի դեմ mRNA հիմքով Pfizer պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ բաշխումից հետո Pfizer պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում` շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի օրերին սահմանվել են հերթապահություններ: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am