Հասարակական

Երևանում բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Երևանում բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 1-ին ժամը 00:55-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհ Իսրայելյան փողոցում (1).jpg (300 KB)

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի խոհանոցում (մոտ 10 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։54-ին, մարվել՝ 02։08-ին։ Այրվել են խոհանոցը՝ գույքով, բաղդադե տանիքը (մոտ 10 քմ)։

Բնակարանում գտնվող Կ․ Գ․-ն (ծնված 1990 թ․) և Է․ Ե․-նը (ծնված 1998 թ․) ծխահարվել են․ վերջիններիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։

Հրդեհ Իսրայելյան փողոցում (3).jpg (254 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում