Հասարակական

Պետք է հիշենք, որ երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են. ՄԻՊ–ը շնորհավորել է երեխաներին

1 րոպեի ընթերցում

Պետք է հիշենք, որ երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են. ՄԻՊ–ը շնորհավորել է երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ ուղերձում ասվում է.

«Սիրելի´ երեխաներ, շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ առաջնահերթություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը»:

Մանասյանը մեծ է համարել պետության դերը՝ երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում: Նա Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է համարել կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման, այդ թվում՝ բուլինգի և անհանդուրժողականության դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը։

«Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ընդգծել նաև երեխաների համար մեր օրինակելի վարքագծի դերակատարությունը։ Պետք է մշտապես հիշենք, որ երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են։ Սիրելի երեխաներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը: Թող որ մանկության ձեր

աշխարհում անկեղծ ժպիտն ու սերն անպակաս լինեն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում