Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ջո Բայդենը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անպահաղ լքել Ուկրաինան

Ջո Բայդենը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անպահաղ լքել Ուկրաինան

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Ուկրաինայում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը՝ վկայակոչելով ռուսական կողմի հետ ռազմական գործողությունների սպառնալիքների աճը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

Բայդենն ասել է, որ զորքեր չի ուղարկի ամերիկացիներին փրկելու համար, եթե ռազմական բախում սկսվի։

Նա զգուշացրել է, որ տարածաշրջանում ամեն ինչ կարող է արագ զարգանալ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ավելի վաղ ասել էր, որ Եվրոպան բախվել է վերջին տասնամյակների ընթացքում ամենամեծ անվտանգության ճգնաժամին՝ Ուկրաինիայի և Ռուսաստանի միջև այդ լարվածության ֆոնին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am