Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
08:32, 16 Դեկտեմբեր 2021
ԲՐՅՈՒՍԵԼ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում