Ֆուտբոլի ընտրանին վերջին մարզումն է անցկացրել Մունդիալի ընտրական փուլից առաջ
09:36, 8 Հոկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը վերջին մարզումն է անցկացրել Իսլանդիայի հետ խաղից առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 7-ին՝ Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» մարզադաշտում, ՖԻՖԱ ԱԱ-2022 որակավորման խմբային փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը։
ՖԻՖԱ ԱԱ -2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում