Չինաստանը շուրջ 30 մլն դոլարի օգնություն կտրամադրի Աֆղանստանին
18:54, 8 Սեպտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանություններն Աֆղանստանին 200 մլն յուանի (շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար) օգնություն կտրամադրեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին:
Նա ընդգծել է, որ տրամադրվող գումարը կօգտագործվի առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղամիջոցների ու պատվաստանյութերի գնման նպատակով: «Անհրաժեշտ պայմանների ի հայտ գալուն պես, այդ թվում և անվտանգության ոլորտում, Չինաստանը կօգնի Աֆղանստանին այն նախագծերի վերականգնման ու իրականացման հարցում, որոնք ուղղված են ժողովրդի բարօրությանը»,- հավելել է Չինաստանի արտգործնախարարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում