Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ամուր կապերով իրար կկապենք Հայաստանն ու Բրազիլիան. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժաիր Բոլսոնարուին

Ամուր կապերով իրար կկապենք Հայաստանն ու Բրազիլիան. Նիկոլ Փաշինյանը 
շնորհավորել է Ժաիր Բոլսոնարուին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ Գերազանցություն, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ, հղում եմ Ձեզ իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները:

Մեր երկրների միջև հաստատված բարեկամությունն ու փոխադարձ վստահությունը լուրջ նախադրյալներ են հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք նոր բովանդակությամբ կհագեցնենք մեր երկկողմ օրակարգն ու բազմաթիվ նոր ամուր կապերով իրար կկապենք Հայաստանն ու Բրազիլիան:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am