Քաղաքականություն

Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով

1 րոպեի ընթերցում

Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով

Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է․

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, Շանհայի համագործակցության կազմակերպության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առիթով։

Ձեր երկիրը հաջողություններ է արձանագրում հասարակական կյանքի բոլոր ոլորտների կատարելագործման և արդիականացման, տնտեսական զարգացման բարձր տեմպերի ապահովման ու միջազգային հեղինակության ամրապնդման գործում։

Գոհունակությամբ նշում եմ Հայաստանի ակտիվ գործունեությունը՝ որպես ՇՀԿ-ի երկխոսության գործընկեր։ Երևանի այսպիսի մոտեցումը լրացուցիչ խթան է հաղորդում Կազմակերպության լայն օրակարգին՝ բացելով նոր հեռանկարներ փոխշահավետ համագործակցության համար։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և հետագա բարգավաճում»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում