Քաղաքականություն

Հայաստանի և Նիդերլանդների վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Նիդերլանդների վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդեռլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենի հետ։ Վերջինս վարչապետ Փաշինյանին շնորհավորել է 2026 թվականի հունիսի 7–ին Հայաստանի Հանրապետությունում ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու և ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիդեռլանդների Թագավորության վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և Կառավարության կողմից իրականացվող քաղաքական և տնտեսական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում