Երևան-Երասխ երթուղին սպասարկելու է ժամանակակից էլեկտրագնացք, ուղեվարձը թանկացել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 23-ից Երևան-Երասխ-Երևան երթուղին սպասարկելու է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ԷՊ2Դ նոր տիպի չորս էլեկտրագնացքներից մեկը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընկերությունից հայտնում են, որ այն կփոխարինի հին ԷՌ-2 էլեկտրագնացքին:
Ժամանակացույցը փոփոխության չի ենթարկվել, ինչպես նախկինում, այժմ ևս Երևանից էլեկտրագնացքը մեկնում է ամեն օր, ժամը 19:00 -ին, Երասխից` 6:30-ին:
«ՀԿԵ-ի սակագնային քաղաքականության շրջանակներում ուղեվարձը փոքր-ինչ թանկացել է: Երևանից Զոդ կայարան տոմսի գինը բարձրացել է մինչև 350 դրամ (նախկին 300-ի փոխարեն), իսկ Սուրենավան, Արմաշ և Երասխ կայարանները` մինչև 700 դրամ (նախկինում` 600 դրամ)»,-մանրամասնում են «Հարավկովկասյան երկաթուղի»-ից: