Երևանի ճանապարհներին եղանակային պայմաններով առաջացած խնդիրները 95 տոկոսով լուծված են․ Ավինյան
1 րոպեի ընթերցում

Երևանի ճանապարհներին եղանակային պայմաններով պայմանավորված առաջացած խնդիրների մեծ մասը արդեն լուծվել է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Եղանակային պայմանները Երևանում վերջին 20 տարիների ընթացքում ռեկորդներ են սահմանել՝ տեղումների, ջերմաստիճանի տատանումների առումով, որն էլ հիմնականում բերել է ճանապարհային հատվածների տարբեր խնդիրների»,- ասել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ այդ խնդիրների մեծ մասն արդեն վերացվել է։
«Դրանք, կարելի է ասել, արդեն իսկ 95 տոկոսով լուծված են»,- նշել է Երևանի քաղաքապետը։
Ավինյանը նաև ընդգծել է, որ այն հատվածներում, որտեղ Երևանի քաղաքապետարանը իրականացրել է միջին նորոգման կամ փոսալցման աշխատանքներ, ճանապարհների որակը պահպանվել է։
«Բոլոր այն հատվածներում, որտեղ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է միջին նորոգման կամ փոսալցման աշխատանքներ, բոլոր այդ հատվածներում ճանապարհները մնացել են լավ որակի»,- ասել է նա։