Երևան

Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ

1 րոպեի ընթերցում

Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ

Երևան քաղաքում որմնանկարներ կամ գրաֆիտի իրականացնելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ վարչական շրջանի ղեկավարին՝ կցելով նախագծի մանրամասն էսքիզային առաջարկը և ներկայացնելով դրա նպատակն ու բովանդակությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Երևանի քաղաքապետարանը, եթե նախագիծը նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան շենքի վրա, անհրաժեշտ է նաև ներկայացնել շենքի սեփականատիրոջ, համատիրության նախագահի կամ տվյալ շենքի բնակիչների կողմից ստորագրված համաձայնությունը կամ թույլտվությունը։

«ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների շենքերի կամ տարածքների դեպքում պահանջվում է հիմնադրի գրավոր համաձայնությունը։ Առանց համապատասխան թույլտվությունների իրականացված որմնանկարները կամ գրաֆիտիները ենթակա են մաքրման՝ իրականացնողի, վարչական շրջանի կամ համատիրության կողմից։

Եթե իրականացնողը առարկում է մաքրման պահանջին, ապա հարցը կարող է լուծվել դատական կարգով՝ պատճառված վնասի փոխհատուցման կամ իրականացված որմնանկարի/գրաֆիտիի մաքրման պարտավորությունը սահմանելու միջոցով»,-նշված է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում