«Էրեբունի-Երևան» տոնակատարությունը չի անցկացվի. ֆինանսական միջոցներն այլ նպատակի կծառայեն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը չի անցկացվի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Երևան քաղաքի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երեւանի» համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաև՝ Երևանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։ Մասնավորապես, միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և 90-ամյա հոբելյանը նշող Երևանի պատմության թանգարանի արդիականացման ծրագրերին»,- նշել է Կարապետյանը:
Կարդացեք հոդվածը` Русский