1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանում Ռուսական տունը ծրագրեր է իրականացնում հանրապետության սահմանամերձ շրջաններում

Երևանում Ռուսական տունը ծրագրեր է իրականացնում հանրապետության 
սահմանամերձ շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 9-ին, «Բարև, Ռուսաստան» ավանդական ծրագրի շրջանակներում Հայաստանից Մոսկվա է մեկնել 29 հոգանոց խումբ, որից տասը առաջին անգամ  սահմանամերձ Սյունիքի և Տավուշի մարզերի երեխաներն են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում Ռուսական տունը սահմանամերձ շրջանների նպատակային աջակցության համատեքստում առաջնահերթությունը տվել է ոչ թե մայրաքաղաքի, այլ Սյունիքի և Տավուշի մարզերի երեխաներին, քանի որ նրանք առավելապես են տուժել պատերազմից և տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներից:

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի նշանակվելուց ի վեր Երևանում Ռուսական տունը ակտիվորեն ծրագրեր է իրականացնում հանրապետության սահմանամերձ շրջաններում, հատկապես՝ Սյունիքի մարզում: Այս նախագծերի համակարգողը Լյուդմիլա Աղախանյանն է:

 2021 թվականի փետրվարին Կապան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Ռուսաց լեզվի կենտրոնի հանդիսավոր բացումը: Կենտրոնը կահավորված է ժամանակակից պահանջներին համապատասխան (Wi-Fi, պրոյեկտոր և այլն), ապահովված է համապատասխան գրականությամբ:

 Օգոստոսի 30-ին կսկսվեն ռուսաց լեզվի անվճար դասընթացներ Հայաստանի Սյունիքի մարզի ոստիկանների համար: Դասընթացներն անցկացվելու են իրենց հարթակում ՝ շաբաթական երկու անգամ, երկու ժամ տևողությամբ (18:00 - 20:00), ամբողջ տարվա ընթացքում:

 Օգոստոսի 30-ին`Կապանի օրվա առթիվ, քաղաքային գրադարանում նախատեսված է ռուս գրականության ընթերցասրահի բացումը՝ «Ռուսական տան տեղեկատվական կենտրոն» նախնական անվանմամբ:

 Երևանում Ռուսական տան նախագծերի շրջանակներում «Россияне» հասարակական կազմակերպությունը կմասնակցի «Добро. РФ» մարդասիրական առաքելությունների ծրագրին: Կազմակերպությունը, նախնական պայմանավորվածության համաձայն, սեպտեմբերի վերջին - հոկտեմբերի սկզբին ընդունելու է Սյունիքի մարզում 21 կամավորների Ռուսաստանից: Ագարակ, Դավիթ Բեկ, Եղվարդ, Ուժանիս, Չակատեն, Շիկահոխ, Ծավ, Շիշկերտ գյուղերի դպրոցներում կամավոր մասնագետները կանցկացնեն ռուսաց լեզվի և ՏՏ-տեխնոլոգիայի դասեր 5-8-րդ դասարանների աշակերտների համար: Բացի այդ, առողջապահության ոլորտի մասնագետներ կուղարկվեն Սյունիք՝ հիվանդանոցներում, ծերանոցներում և այլն օգնություն ցուցաբերելու համար: Երևանի Ռուսական տունն արդեն համակարգել է այս նախագիծը Սյունիքի մարզի իշխանությունների հետ:

 Ստորագրության է պատրաստ հուշագիր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի հետ` բուհում «Ռուսաց լեզվի կոնտակտային կենտրոնի» բացման վերաբերյալ:

 Մի շարք ծրագրեր ընթացքի մեջ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]