1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանրապետությունում 2016-2020 թվականներին ճանապարհային պատահարների թիվն աճել է 25 տոկոսով

Հանրապետությունում 2016-2020 թվականներին ճանապարհային պատահարների թիվն 
աճել է 25 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2016-2020 թվականներին ճանապարհային պատահարների թիվն աճել է 25 տոկոսով, պատահարների հետևանքով մահվան դեպքերի թիվը՝ 30 տոկոսով, իսկ վնասվածք ստացածների թիվը՝ 31 տոկոսով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ղեկավար Պողոս Շահինյանը՝ նկատելով, որ պատահարների որոշակի նվազում եղել է 2020 թվականին, այն էլ դա կապված էր կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումներով: Պողոս Շահինյանի խոսքով`ճանապարհային պատահարների պատճառներից առաջնայինը նշանների ու գծանշումների պահանջները չկատարելն է, այնուհետև արագության գերազանցումը:

«Արագության գերազանցումը խնդիր է, որի լուծմանը պետք է ուղղել ջանքերը: Ի դեպ, ասեմ, որ այսօր ամբողջ աշխարհում միտում կա, որ քաղաքային հատվածներում, որտեղ մարդկային կուտակումները շատ են, սահմանվի 30 կմ/ժ արագություն: Սա համարվում է այն արագությունը, որ եթե անգամ լինի վթար, ապա զոհ չի կարող լինել»,- ասաց Պողոս Շահինյանը:

Նա, որպես խնդիր, առանձնացրեց նաև ճանապարհների կահավորումը, որը բավարար չափով չի արվում: Այդ հարցում ամենատեսանելին այն է, որ վերանորոգված ճանապարհը շահագործման է հանձնվում առանց գծանշումների: Կամ կատարվում է շինարարություն, և անվտանգության որևէ միջոցառում ձեռնարկված չէ: 

Անդրադառնալով ճանապարհային երթևեկության խախտումները բջջային հավելվածով արձանագրելու նոր գործիքակազմին՝ Պողոս Շահինյանը նշեց, որ դա կարող է սթափեցնող լինել վարորդների համար:

«Երբ չկա որևէ վերահսկման մեխանիզմ, ապա վարորդները երթևեկում են այնպես, ինչպես ուզում են: Ցանկացած մեխանիզմ, որը կարող է սթափեցնել վարորդին, բնականաբար, ունի իր դրական ազդեցությունը: Օրինակ, նույն արագաչափերը, վարորդն իմանալով տեսանկարահանման մասին, այդ հատվածում դանդաղեցնում է»,- ասաց նա: Պողոս Շահինյանը հորդորեց քաղաքացիներին հիշել՝ եթե նկարահանումն արվում է այն պահին, երբ վարում եք, ապա հիշեք, դուք նույնպես կատարում եք խախտում: Դա նույնպես պետք է խիստ դիտարկվի ոստիկանության կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]