Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Փարիզում բողոքի ակցիա է. քաղաքացիները դեմ են համաճարակային կանոնների խստացմանը

Փարիզում բողոքի ակցիա է. քաղաքացիները դեմ են համաճարակային կանոնների 
խստացմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանիտարական անցաթղթի մասին որոշման դեմ Փարիզում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է արցունաքաբեր գազ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փարիզի տարբեր հատվածներում քաղաքացիները դուրս են եկել բողոքի ակցիայի: Մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հասարակական վայրերում սանիտարական անցաթուղթ կիրառելու առանչությամբ: «Ազատություն», «Բռնապետին՝ բանտ». այս և այլ կարգախոսներով քաղաքացիներն ակցիա են անցկացնում՝ որոշ տեղերում շշեր նետելով ոստիկանների ուղղությամբ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ին հանդես էր եկել հեռուստաուղերձով և հայտարարել հակահամաճարակային կանոնների խստացման մասին: Համաձայն նոր որոշումների՝ օգոստոսի 9-ից ռեստորաններում, բարերում, առևտրի կետերում, ինքնաթիռներում և գնացքներում կպահանջվի սանիտարական անցաթուղթ, որը կվկայի պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի մասին: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]