Արցախի փրկարարները Վարանդայի շրջանում հայտնաբերել են ևս 3 աճյուն
16:20, 8 Հունիս 2021
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի փրկարարները հունիսի 8-ին որոնողական աշխատանքների ընթացքում Վարանդայի շրջանում հայտնաբերել են ևս 3 աճյուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Նախնական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, որոնց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև օրս՝ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1563 աճյուն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում